Search
Close this search box.

ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն Ադրբեջանի համար. Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Известия թերթի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։

Ռուդենկոյի խոսքով՝ միակ խանգարող հանգամանքը դա կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան։

«Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի ունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել արդեն գործնական հարթության մեջ»,-ասել է Ռուդենկոն։

Please enter a valid URL