Իտալիայի առաջնության վերջին տուրում «Սպեցիայի» դեմ խաղում Մխիթարյանի գոլը փրկեց «Ռոմային»՝ գայլերին հնարավորություն տալով մասնակցել ՈւԵՖԱ-ի Կոնֆերանցիայի լիգային:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը գոլի հեղինակ դարձավ հանդիպման 85-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 2:2:
Այս ոչոքիի արդյունքում հռոմեական գրանդն ունեցավ 62 միավոր՝ մրցաշրջանն ավարտելով 7-րդ հորիզոնականում, իսկ Մխիթարյանն իր գոլերի թիվը հասցրեց 13-ի: