Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել, չկա ցանկապատ

Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները հարգել են նրա հիշատակը մահից 6 ամիս անց և զարմացած մնացել՝ տեսնելով, որ գերեզմանն ուղղակի հողին է հավասարեցվել: Այս մասին գրում է Комсомольская правда հրատարակությունը:

Նշվում է, որ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին՝ թաղման վայրը լցվել է ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ շեղվել է, համեստ դիմանկարը դրված է հենց ավազի վրա: Արհեստական ծաղիկների երեք փնջի կողքին դրված է 2 կարմիր մեխակ:

Հիշեցնենք, որ դերասանը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկան հասակում: Արմեն Բորիսովիչը թաղված է Վագանկովսկոյե գերեզմանատանը:

Please enter a valid URL