Մորս մահից հետո ուրիշացա…
Ես իմ աչքին փոքրացա՜,դարձա չնչին։
Խոստովանեցի,որ մայրս իմ ամրոցն էր,իմ բարձրությունն ու հասակը,իմ թռիչքն ու թռիչքուղին։
Ինչ բառերով էլ անկեղծանամ էն չի լինի…
Ոնց էլ փորձեմ նկարագրել՝ նկարագրած չեմ լինի,որովհետև էս պահի զգացածս միլիոն հույզ է,ընդամենը մեկ բառում,
-Մայր…
Ինձ մխիթարում եմ նրանով,թե ի՞նչ ասեն բա՝ ՆՐԱՆՔ,էն հազարների մայրերն,ովքեր սևով են պատել իրենց…
Փառք ու պատիվ Եռաբլուրին,բայց…
-Սիրում եմ քեզ,մամ։
Ու ես երբեք որևէ մեկին էսքան չեմ կարոտել…
Երգիչ, երգահան՝ Ազատ Աբրահամյան