Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հաղորդում է Armsport.am-ը։
72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում հաղթեց վրացի Օտար Աբուլաձեին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ 7։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին: Եզրափակչի ուղեգրի համար Ամոյանը կգոտեմարտի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ։
60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ և կիսաեզրափակչում կմրցի ռուսաստանցի Անվար Ալաքիարովի հետ։