Search
Close this search box.

Խոզնավար գյուղի շրջակայքում այլևս թշնամական զինվորներ չկան

Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

Մայիսի 12-13-ին Սև լճի տարածքում և հարակից գյուղերում թշնամու զինվորականները 3.5 կմ ապօրինի հատել են ՀՀ պետական տարածքը, իսկ մայիսի 20-ին` Խոզնավարի ուղղությամբ ևս 1.5 կմ առաջ էին եկել։

«Որ 1.5 կմ առաջացել են, մերոնք հետ են մղել, գնացել են։ Հիմա ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ի դրությամբ հատած տարածքներում, այսինքն` դեռ 3.5 կմ մեր տարածքում են»,- ասաց նա։

Նրա խոսքով` Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։

«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը` Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշեց Գրիգորյանը։
եռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի` եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները։

«Սպասում ենք, տեսնենք` ինչ են ասում` գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելեց նա։

Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` ադրբեջանցիներին ամեն գնով պետք է դուրս բերել հայկական տարածքներից, եթե մնան, ամռանը անասուններին արածեցնելը, ձմռան համար էլ խոտ ամբարելն անհնար կլինի։

«Զոռով պահում են էլի։ Ամառն էլի մի կերպ յոլա կտանեն, բայց ձմեռը սարսափելի է լինելու։ Այն տարածքում, որ իրենք կանգնած են մեր խոտհարքերն են, խոտ ենք հնձում, գյուղացին էլ դրանով է ապրում։ Հրե՜ն նստած են… Հետ գնան` լավ կլինի, հետ չգնան` չգիտեմ… »,- հավելեց Գրիգորյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL