Search
Close this search box.

Վարչապետը ընկել է բանակի կորպուսների հրամանատարների հետևից. Հրապարակ

Հրապարակը գրում է. Մեր սիրելի վարչապետը ընկել է բանակի կորպուսների հրամանատարների հետևից: Ամբողջ երկիրը մեջ-մեջ է արել, օրական 9,7 քառակուսի կիլոմետր հող է տվել այս 3 տարում, հիմա էլ եկել, բախվել է մի մեծ խոչնդոտի: Պարզվում է, արդեն քանի ամիս է բանակի կորպուսի հրամանատարները հասկացել են, թե ինչ է անում երկրի հետ «ամենասիրելի» վարչապետը ու հստակ որոշել են՝ անօրինական հրամանների չենթարկվել, զորքին էլ ընտրությունների ժամանակ չուղղորդել:

Այս ամենը շատ բաց տեքստով բացատրել են ՊՆ չկայացած նախարարին, նա էլ իր հերթին զգուշացրել է վարչապետին, թե ահագին ձայն ես կորցրել, օ՜ ամենափրկիչ, եթե արագի մեջ կորպուսների հրամանատարներին չփոխես՝ մեծ խնդիր է լինելու, նահանջի հրաման էլ, որ տաս, ամենայն

Հիմա ՍԴ Հրայրի մեծն գրիչի պատմությունից հետո, առաջին անգամ, լայնամասշտաբ արշավ են սկսել բանակի նկատմամբ, ամեն փոքր պատճառով հրամանատարներից հաշիվ են պահանջում, ամեն կերպ ուզում են նվաստացրած ու ճնշած լինեն, անգամ ավելի շատ մեր տղերքին ծեծելու տեսանյութերից են ուրախանում, քան հակառակը: Այնպես որ եթե մոտ ապագայում, սկսեն տղերքի վրա հորինված գործել կարել կամ պաշտոնանկ անել, իմացե՛ք, խնդիրը ընտրություններին բանակի ձայներն են:

Մի բան էլ պատմեմ Սյունիքի դեպքերից․ ուրեմն էս տականքները, որ սկսել են առաջ գալ, էդ գծում բանակը ու կամավորները հավասար չափով կանգնած են եղել, ամեն պոստում կանգնած զինվորի թվով կամավոր է միացել, սրանք առաջ են եկել և բանակի տղերքը՝ կամավորներին, թե չենք նահանջում տղերք, բայց չենք էլ կրակում՝ կռիվ չդառնա: Սկզբում մերոնք ենք սրանց լավ ծեծել, հետո դրանք հետ են եկել, մի քանի անգամ ավել թվով, մերոնց վնասել, հետո էլ գիշերը էլի մերոնք։ Առավոտից ասում են՝ հեզ աչքերով են էդ տարածքում կանգնած, այնպես որ, բանակի նվաստացումը պարզ չի թե ում շահից է բխում:

Please enter a valid URL