Search
Close this search box.

Իրանում 160 հայ զինվոր կա․ ինչ կապ ուներ իրանցի գեներալների հայաստանյան այցը այդ զինվորների հետ. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. Մեր հավաստի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։ 

Մեզ պատմեցին, որ հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Մեզ ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է եւ նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։

Մենք տեղեկությունը փորձեցինք պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից՝ հարցրեցինք․ ճի՞շտ է, որ շուրջ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանն ի պատասխան մեր հարցի, ասաց հետևյալը․ «Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի»։

Մենք պաշտոնական պարզաբանման համար գրավոր հարցում ենք ուղարկել նաեւ արտաքին գործերի նախարարություն, և պատասխանը կներկայացնենք ստանալուն պես։ 

Please enter a valid URL