Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 20-ին, օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանության ծառայողները տեղեկություն են ստացել, որ մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել ու դրա արդյունքում, ժամը 11:50-ի սահմաններում, գծային բաժին են բերման ենթարկել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Անտոն Կոբյալկոյին և Ուկրաինայի քաղաքացի, 42-ամյա Եղիշե Մելիքյանին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11:30-ի սահմաններում, մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, և Ա. Կոբյալկոյին դեմքի հատվածում պատճառվել է ֆիզիկական ցավ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստ էր, իսկ Ե. Մելիքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է և Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը: