«Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանության հատուկ ջոկատը Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով բերման և ծեծի է ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։ Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։
Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։
Խստիվ դատապարտում ենք ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia հատուկ ջոկատայինների պահվածքը։ Դա անընդունելի է։
Հաշվի առնելով այն, որ սահմանում այժմ հարցերը լուծվում են ձեռնամարտի միջոցով, հորդորում ենք խաղաղ հավաքներ անցկացնող հայերի փոխարեն էներգիան ուղղել ՀՀ սահմանների ապահովությանը»։