Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221699 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1053007 վերջին մեկ օրում` 2932 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5792 պացիենտ. Մեկ օրում նվազել է 354-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 210464 անձ` վերջին մեկ օրում 484 անձ:Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4371 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1072 է:

Please enter a valid URL