Search
Close this search box.

Ադրբեջանական պատվավոր խավիարակերները. Հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցին «դեմ» քվեարկածները լեհերն էին

Այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս հայ ենք»՝ երեկ Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների խնդրով բավականին բուռն քննարկման ժամանակ հայտարարեց կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը։

Նա նաեւ պնդեց, թե պետք չէ սպասել ու հուսալ, որ Ադրբեջանը կամովին վերադարձնելու է հայ ռազմագերիներին, որովհետեւ սեփական կամքով Ադրբեջանը դա չի անելու։ Լուկասը հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցը այսօր Եվրոպայի արժանապատվության հարցն է եւ կոչ է արել Եվրոպային լրջագույն սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ պարտադրելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։

Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվել է 607 կողմ եւ 27 դեմ ձայնով։

Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին, ովքեր, փաստորեն, պաշտպանում են ֆաշիզմը եւ ռազմական հանցագործությունները։ Իսկ լեհական պատվիրակության երկու անդամներ՝ Աննա Ֆոտիգան եւ Ռիշարդ Չարնեցկին այլեւս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են։

Ուստիեւ՝ այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների եւ հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։

Իսկ եվրոպական բարձր արժեքներից բղավող Լեհաստանին հեչ չէր խանգարի հետեւել Եվրոպական խորհրդարանում իր երկրի պատգամավորների քվեարկությանը, որոնց զգալի մասը դեմ է քվեարկում հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանում հայ ռազմավարի խայտառակ ցուցահանդեսի փակմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հատման վտանգին։

Please enter a valid URL