Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը բախվում է իրավիճակների, երբ իրենցից ինչ-որ բան են ուզում «կրծել»։
Պուտինի խոսքերով, ոմանք համարձակություն ունեն հրապարակայնորեն հայտարարել այն մասին, որ Սիբիրի հարստություններն անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի։ Ինչպես նշել է նախագահը, տարօրինակ է նման բաներ լսելը:
«Բոլորն ուզում են մեզ կծել կամ ինչ-որ բան մեզանից «կրծել»։ Բայց նրանք պետք է իմանան․ ովքեր պատրաստվում են դա անել, մենք կջարդենք նրանց ատամներն այնպես, որ նրանք այլևս չկարողանան կծել»,-ասել է ՌԴ նախագահը։