Ես չգիտեմ, լավ եմ անում, որ սրա մասին ասում եմ, թե ոչ, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: