ՀՀ սահմանների փոփոխության մասին որեւէ թուղթ ոչ ոք իրավունքն չունի ստորագրելու առանց ՀՀ իրավատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների համաձայնության, որը կարող է ստացվել միայն հանրաքվեով: Չկա ուրիշ մեխանիզմ: Ժամանակավոր իշխանություն ունեցողները, թեկուզ 5 տարով, կամ պաշտոնակատարները լիազորված չեն այդպիսի թուղթ ստորագրելու:
Այնքան կարեւոր չէ, բայց սա էլ ասեմ. եթե ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ է վարչապետի պաշտոնակատարը, պետք է դիմի քաղաքացիներին: Եթե չի դիմում՝ մեղքը իր վիզը: Եթե ուժ ունենք՝ միայն հավաքական ուժն է, եթե թույլ ենք, ապա հավաքական ենք թույլ: Առանց հանրությանը օգնության համար դիմելու եւ առանց հանրային արձագանքի, անհնար է իմանալ, թե ով է թույլ՝ պաշտոնյա՞ն(ները), թե՞ հանրությունը, թե՞՝ երկուսը մեկտեղ:
Վերջ:
Լևոն Բարսեղյան