ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ միանում են ԱԺ արտահերթ նիստ գումարելու ԼՀԿ-ի առաջարկին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը’ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը միանում է արտահերթ նիստ գումարելու Լուսավոր Հայաստան խմբակցության մեր գործընկերների նախաձեռնությանը:
Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում՝ այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»: