Search
Close this search box.

«Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես․..». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենավատ երազում, անգամ, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը կիջնի այն աստիճանի, երբ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերապահելով մի անմեղսունակ խաբեբայի, անտարբերությունից կուրացած, համառորեն կգնա դեպի կործանում…

Այնինչ, իրականում այսօր մենք հենց այդ ընթացքի մեջ ենք… Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշության շարժումը օր-օրի խժռում է մեզ, իսկ մեր աչքերն ու ականջները տակավին փակ են…

Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես շարունակ…

Ու փոխանակ, այդ հրեշավոր անտարբերության սերմնացանին երկրի ցանկացած անկյունում հանդիպելուց երես թեքեն, ոտի տակ գառ են մորթում, չգիտակցելով հանդերձ, որ այդպես շարունակելու դեպքում, վաղն իրենք են հայտնվելու մորթվող գառան կարգավիճակում, բայց արդեն թշնամու ոտի տակ…

Գոնե այսքանից հետո կարո՞ղ է «հայի հետին խելքն» աշխատել (իհարկե, եթե այդպիսինն իրականում կա), թե շարունակելու ենք անել այն, ինչի արդյունքում ավանդաբար կորցրել ենք…

Հ.գ.- Խոսքս, հատկապես, ուղղված էր Երկիրը քանդողի ոտի տակ «գառ մորթողներին…»

Please enter a valid URL