Search
Close this search box.

Որոնք են Գեղարքունիքի մարզի 7 համայնքները, որտեղ ադրբեջանական կողմը առաջ է եկել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի 7 համայնքներում ադրբեջանական կողմը առաջ է եկել:
Ըստ մեր տեղեկությունների` այդ համայնքների բնակիչները օրերս են նկատել, որ իրենց բնակավայրերի հարակից սարերում մեծ թվով ադրբեջանցիներ են: Մենք տեղեկացանք, որ այդ համայնքներն են`

1. Կութ,
2. Նորաբակ,
3. Վերին Շորժա,
4. Ներքին Շորժա,
5. Ակունք,
6. Այրք` Թարսի բլուր,
7. Ջաղացաձոր:

Նշենք, որ համայնքապետերի հետ դեռևս մեզ չի հաջողվում զրուցել, քանի որ վերջիններս մեր հեռախոսազանգերին չեն արձագանքում: Մենք փորձում ենք պարզել, թե այս պահին ինչ վիճակ է համայնքներում:

Please enter a valid URL