Search
Close this search box.

ԱԱԾ, այ ԱԱԾ, բա մի հատ պարզեք

Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե հայ զինվորներին ստորացնող տեսանյութը ես հրապարակեի եւ մինչեւ ՊՆ-ի կողմից պաշտոնական հաստատումը պնդեի, որ սա իրականություն է եւ տեղի է ունեցել այս օրերին։
Չէ, մի պատկերացրեք, որովհետեւ դա անպատկերացնելի է։

Մի քանի հակահիգիենիկ ուսապարկ եւ ուսապարկուհի անմիջապես նամակ կգրեին ԱԱԾ-ին, որ ես ազգային անվտանգությանը սպառնացող հրապարակում եմ անում, մի կլասիկ հակահիգիենիկ ուսապարկ, դե էն, որ մշտապես բնակվում է իմ էջում, մի լայնածավալ բարոյախրատական տրակտատ կգրեր այն մասին, որ ես մեդիատեռոր եմ անում եւ ազգային անվտանգությունը պետք է զբաղվի ինձնով։
Իսկ փաստերի ստուգման սորոսական հարթակը անհամ շարադրություն կգրեր այն մասին, որ ես խուճապ եւ ապատեղեկատվություն եմ տարածում։

Պարզվեց, դեպքը իրական է, տեղի է ունեցել մայիսի 17-ին՝ հայ- ադրբեջանական սահմանին եւ ադրբեջանցի տականքներն, այո, ահա այսպես նվաստացրել են մեր զինվորներին, խլել զենքը։

Հիմա ես եմ դիմում ԱԱԾ-ին՝ ԱԱԾ, այ ԱԱԾ, էդ որ մեր ամեն մի հրապարակումից հետո վախենալու ջղայն տեքստ եք տարածում, թե ապատեղեկատվությունը, սուտը լրջագույնս պատժվելու են, բա ինչի՞ հիմա էդ քայլական ուսապարկերին չեք կանչում հարցաքննության ու պարզում, թե իրենք էդ որտեղի՞ց գիտեին, որ դա սուտ է եւ իրենց մարմնամասերը պատռելով հարձակվում էին վարդենիսցիների եւ բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում էին պնդել, որ դեպքը ակտուալ է եւ տեղի է ունեցել օրերս։
Բա մի հատ պարզեք։

Կարող է իրենք իրենց ազերի ընկեր-ընկերուհիների հետ ակտիվ շփումներից հետո՞ են որոշել տարածել ազերիական թեզերը։
Բա ձեր գերագույն գլխավոր գուրուն ադրբեջանական ազդեցության գործակալների մասին էր խոսում։
Մի հատ մի՛ ալարեք, ճշտեք, թե էդ ուսապարկերի մեջ քանի՞ թուրքական գործակալ կա։ Հատկապես, որ գերագույն դժգույնից գործակալ փնտրելու կամանդ եք ստացել։ էն, типа, որ սատանա էիք բռնում։

Եւ որպես ամփոփում՝ ես միանում եմ Մովսես Հակոբյանի կոչին՝ հայ զինվորի նման նվաստացուցիչ կադրերը տեսնելուց հետո Գենշտաբի պետն ու պաշտպանության նախարարը պետք է ինքնասպան լինեն։
Նախընտրելի է՝ իրենց կցված զենքով։

Please enter a valid URL