Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ոտքերն արդեն կտրվել են գետնից, մեծ մասը կասկած չունի, որ «կրելու» են ընտրություններում եւ գալու են իշխանության։ Մեզ ասացին, որ Քոչարյանը, բացի ընտրացուցակից, եւս մեկ՝ գործադիրի ցուցակ է կազմել, որտեղ ապագա կառավարության կազմն է՝ մարզպետներից մինչեւ նախարարներ, փոխվարչապետներ։
Իշխանությունը վերցնելու քայլերից մեկն էլ ռուսաստանյան «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի անդամությունից հրաժարվելն էր, որտեղ նա շատ բարձր աշխատավարձ էր ստանում, եւ որի անդամն էր 2009-ից սկսած։ Նշենք նաեւ, որ ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չի աշխատում՝ սահմանային լարմանը զուգընթաց, նրա վարկանիշն անշեղորեն նվազում է։