Search
Close this search box.

Դիարբեքիրում թուրքական ռազմաբազան հարձակման է ենթարկվել երկու անօդաչու սարքերով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է, որ երկու անօդաչու թռչող սարք փորձել է թիրախավորել Դիարբեքիրում թուրքական ռազմաբազան:

Գրել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։

«Նախնական զեկույցները ցույց էին տալիս, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 12: 30-ի սահմաններում մի քանի անօդաչու թռչող սարքեր փորձել են թիրախավորել ավիաբազան Դիարբեքիրում», — հաղորդել է իրանական լրատվամիջոցը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը «Թվիթերում» արած հայտարարության մեջ նշել է, որ Դիարբեքիրում փորձ է արվել «ռազմական օբյեկտի վրա հարձակվել» երկու անօդաչու սարքերով, որոնք «վնասազերծվել են»:

«Զոհ չկա», — եզրափակել է Սուլեյման Սոյլուն:

«Հարձակման պատասխանատվության մասին անհապաղ հայտարարություններ չկան»։

Please enter a valid URL