Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ կարող է սկսվել միայն այն պարագայում, եթե գերտերությունները ընդհանուր համաձայնության գան Իրանի վրա հարձակման առումով։
Հիմա թիրախում Իրանն է, որի հյուսիսային շրջանների նկատմամբ նկրտումներ ունեն Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ Ռուսաստանը փորձում է Իրանի վրա մեծացնել իր ազդեցությունը։
Դրա մասին են վկայում Արցախի Ջրականում (Ջեբրայիլ) և Նախիջևանում ահաբեկչական խմբավորումների կուտակումները։
Մինչև այդպիսի լայնածավալ պատերազմ, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ յուրաքանչյուր փոքր ագրեսիա (Սյունիք, Գեղարքունիք) քայլ է՝ պատրաստվելու մեծ պատերազմի, դիրքավորվելու ավելի հարմար տեղերում։ Չեմ բացառում, որ առաջիկա օրերին կփորձեն սադրանքի դիմել նաև Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի ուղղությամբ։
Համենայն դեպս, պետք է շփման գծի բոլոր վայրերում ամրաշինական աշխատանքներ կատարել՝ պատշաճ դիմակայելու թշնամու տեղային սադրիչ քայլերին։
Լրագրող Նաիրի Հոխիկյան