Search
Close this search box.

Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 գեներալ․ նրանց ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ

«Զվարթնոց» օդանավակայանի ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Իրանից Հայաստան են ժամանել բարձրաստիճան զինվորականներ: Ականատեսները ArmLur.am-ին փոխանցեցին, որ Թեհրանից Երևան են ժամանել մոտ 10 բարձրաստիճան զինվորականներ։

Ամենայն հավանականությամբ գեներալների Երևան ժամանումը կապված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նպատակով կամ առաջարկով են հանդես գալու, բայց այն որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական լարվածությունը հուզում է նաև Իրանին` կասկածից վեր է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն և որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։

Please enter a valid URL