ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել ՀՀ կամ Ադրբեջան.
Ավելորդ լարվածությունից խուսափելու համար զուտ փաստեր շարադրեմ.
1.Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
2.44 օրյա պատերազմից 2 օր առաջ նման զգուշացում եղավ:
3.Դրան նախորդել էին ադրբեջանաթուրքական զորավարժությունները և սահմանի երկայնքով ադրբեջանական զորքի կուտակումները:
4.Հիմա կարծես զորքի կուտակում չկա, բայց կա լուրջ լարվածություն:
5.Այս զգուշացումը տարածվում է մեր ՊՆ-ի հայտարարությունից հետո:
6.Այս թեմայով երկու օր առաջ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը խոսել է Ալիևի և Փաշինյանի հետ:
Այս պահին դեռ այսքանը:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյան