Երեւանում տեսախցիկն արձանագրել է մայիսի 18-ին, 14-ամյա երեխայի՝ մահվան ելքով վրաերթի պահը:
Հիշեցնենք, որ երեկ 59-ամյա վարորդի կողմից 14-ամյա հեծանվորդին վրաերթի ենթարկելու մասին։ Երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական վրաերթը, երբ երեխան հեծանվով հետիոտնի համար նախատեսված վայրով փորձում էր անցնել, ու տեղի է ունենում վրաերթը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում մայիսի 18-ին ժամը 17:58-ի սահմաններում 59-ամյա Յուրա Գրիգորյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Տիգրան Մեծի պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակի հարեւանությամբ, վրաերթի էր ենթարկել 14-ամյա հեծանվորդ Սարգիս Հ.-ին:
ԱԻՆ փրկարարները վրաերթի ենթարկված երեխային մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, երեխային տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: