Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, որը արագ հարթվել է, հայտնում են Պաշտպանության նախարարությունից. «Վիճաբանությունը եղել է հայկական կողմում արգելափակված ադրբեջանցի զինվորականների հետ, վեճը շատ արագ հարթվել է»:
Պետական գերատեսչությունից նաև ասացին, որ երեկ այդ միջադեպից հետո իրավիճակը հանդարտ է։