Search
Close this search box.

Գագիկ Բեգլարյանը Հայաստան էր ժամանել եղբոր հոգեհանգստին եւ հուղարկավորությանը մասնակցելու համար

Երեկ՝ մայիսի 17-ին, Մոսկվա-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ մեկուսարան է տեղափոխվել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նա 2020 թվականի մարտից ՀՀ ոստիկանության կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր. Օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով։

Գագիկ Բեգլարյանըը Հայաստան էր ժամանել եղբոր` Յուրի բեգլարյանի հոգեհանգստին եւ հուղարկավորությանը մասնակցելու համար:

Նշենք, որ ԱԱԾ-ում նրա մասով երկու քրեական գործ է առկա: Դրանցից մեկով, Բեգլարյանն անցնում է 230 միլիոն դրամ արժողությամբ համայնքապատկան գույք, մասնավորապես, մանկապարտեզի շենք հափշտակելու առթիվ:

Please enter a valid URL