Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը՝ մասնավորապես Սյունիքի մարզի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և լարվածությունը թոթափելու ՌԴ դերակատարությունը։