Search
Close this search box.

Բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքը Սեւ լճի տարածքում մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել. Հովսեփյան

Իրավիճակն այնպիսինն է՝ ինչպիսին երեկ էր. բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքն այսպես թե այնպես պետք է մնար Սեւ լճի տարածքում, ուղղակի մի քիչ հետ պետք է գնար, ինչը չի եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են եւ նախնական տեղեկություններով, ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն։

Այսօր Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը ասել էր, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, ադրբեջանական ուժերը Սեւ լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր եւ նրանք պայման են դրել, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։

Մենուա Հովսեփյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունը։

«Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ գտնում այդ մասին խոսել, քանի որ բանակցային գործընթացն ընթացքի մեջ է»,– ընդգծեց Մենուա Հովսեփյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում

Please enter a valid URL