Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կոչով է հանդես եկել` ուղղված Երևանին և Բաքվին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը կոչ է արել հայկական և ադրբեջանական կողմերին բանակցությունների միջոցով հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերի դուրսբերմանը։
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացվել է ոտնձգություն: Ադրբեջանական ԶՈւ 250 ներկայացուցիչներ հայտնվել են ՀՀ տարածքում: Վերջիններիս հետ վարվում էին բանակցություններ: Դրանց արդյունքների մասին պաշտոնապես դեռ ոչինչ չեն տեղեկացնում: