Search
Close this search box.

Նար-Դոսի փողոցում «Բաքսյոր Վաղոյի» վրա կրակոց արձակողն հայտնի է

Քիչ առաջ ոստիկանության աշխատկիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում իր մոտ եղած ատրճանակով Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բաղյանի վրա կրակելու և դեպքից վայրից փախուստի դիմելու մեջ։

Please enter a valid URL