Դեկտեմբերին ՊՆ ն մեր հիմնարկից վրաններ ձեռք չբերելը մեկնաբանեց հետեվյալ կերպ։ Գարնանը հիմնական կառույցներ ենք սարքելու, հիմա փող ծախսենք վրան առնենք ճիշտ չի։ Զինվորները յոլլա կգնան, գարուն կգա լավ կլինի։ Հին հայկական ասացվածքին համաձայն։ Գարունը համարյա անցավ, մենք վրան չարտադրեցինք ողջ գարուն։ Քանի որ, եթե պատերազմական գործողություններ տեղի չեն ունենում, ՀԿ ների ֆինանսավորումը հասնում է զրոյի։ Հիմա դիմացը նոր պատերազմ է, ազերները զորք են կուտակում Սյունիքի ողջ սահմանով, կամավորական ջոկատներ էլ մեր կողմից փորձում են դիրքավորվեն, որ թուրքին գոնե մեկը դիմավորի մի կրակոցով, ոչ թե գան տեղավորվեն, հետո երեք օր մեկը ասի եկալ են մեկը ասի սուտա, տենց բան չկա։
Հիմա մեզանից կրկին վրաններ են ուզում ջոկատների հրամանատարները։
Մեկ վրանի վրա ծախսվում է 51 քառակուսի մետր կտոր, 81 մետր բազալտի 10 մմ ամրան։ 20 մետր PVC խողովակ։ Բոլորն իրար հետ կազմում է արդեն 250000 դրամ։ Օրեկան իվիճակի ենք արտադրել 4 վրան, այսինքն օրեկան մեկ միլիոն։ Մենակ նրա համար, որ 40 զինվորներ բացօթյա չգիշերեն։
ԱԹՍ ների ջերմատեսիչներից քողարկող միջոցները, որը ևս մեր արտադրություն է և դրա պահանջը ևս շատ մեծ է, կարող ենք արտադրել օրեկան 100 քառակուսի մետր։ Մեկ քառակուսին արժի 6000 դրամ։
Եթե կարծում եք, որ ինչ որ մեկը դա մեր փոխարեն պիտի անի, ինչ որ մի երկիր մեր փոխարեն մեր սահմանները պիտի պաշտպանի, ուրիշ բան, իսկ եթե մեր երկրի ու մեր զինվորի հոգսերը մենք պիտի հոգանոց, ապա լավ կլինի, որ դա անենք նախօրոք, հիմա, ոչ թե, երբ թուրքը հասնի Սևան։
Մեկ ամսում կարողացանք հավաքել մեկ հաստոցի համար անհրաժեշտ գումար, մի քանի բան ձեռք բերել, որ արդյունաբերություն հիմնենք, որոշ հաստոցներ կարողանանք արտադրենք մեր տնտեսության զարգացման համար, որ թուրքական ապրանքի որոշ տեսակներ փոխարինենք տեղական արտադրանքով։ Իսկ ինչ վերաբերվում է ռազմական գույքին բանակի համար, դա օրեկան 2 միլիոն դրամ է կազմելու առնվազն։
Այդ հարցի միակ լուծումը դրամահավաքն է, չկա պետություն, չկա ՊՆ։ Կամավորականների պատերազմ է։ Մեկը իր կյանքն է դնում չի ափսոսում, մեկը ողջ իր հնարավորությունները, իսկ գումարի հարցում մշտապես նույնն է։ Մշտապես բանակի համար փող չկա, կամ դա ուրիշի գործն է։
10 վրան է պետք Վարդենիսի կողմ գնացող կամավորներին և ԱԹՍ ներից քողարկիչներ։
Որ 3000 թուրքի դիմաց գոնե 100 հայ կամավոր կանգնած լինի։
100 տարի առաջ, երբ ԵՒրոպան աչք փակեց հայի ճակատագրի վրա, թուրք դիվանագետները մեր պատվիրակներին մի հարց տվեցին ծիծաղով ու հեգնանքով։
Դուք ինչ է իրոք կարծում էիք, որ ….. եվրոպացին պետք է ձեզ օգնի?
Աշխարհը ուժեղին է ճանաչում։