Search
Close this search box.

Ծեծկռտուք՝ ոստիկանության և ավելի քան 200 դաղստանցիների միջև․ փորձել են ազատել բերման ենթարկվածին

Դաղստանի Բոտլիխ շրջանի Անսալտա գյուղում տեղի ավելի քան 200 բնակիչներ փորձել են ազատել տղամարդուն, ում բերման է ենթարկել ոստիկանությունը: Տեսանյութը հայտնվել է հանրապետության ՆԳՆ Instagram-ի պաշտոնական էջում:

Նախարարությունից հայտնել են, որ 34-ամյա կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել է, ավելի քան 30 անգամ ենթարկվել է վարչական պատասխանատվության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից․ «Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե․․․տեղի 200 գյուղացիներ դուրս էին եկել ի պաշտպանություն իրավախախտի, պահանջում էին ազատել նրան: Քաշքշուկ է սկսվել, քարով կոտրել են պարեկային ավտոմեքենայի ապակիները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՆԳՆ-ի, «ամբոխի առաջնորդը» հանցագործի եղբայրն է եղել, ով բազմիցս զբաղվել է գողությամբ ու թմրանյութերի պահմամբ:

Please enter a valid URL