Իսրայելի Գիվաթ Զեեւ բնակավայրում փլուզվել է սինագոգի տրիբունան, որի վրա մեծ թվով մարդիկ են եղել, հայտնել են շտապօգնության ծառայությունից: Նշվում է, որ բժիշկները օգնություն են ցուցաբերում 60 տուժածներին, որոնցից 10-ը ծայրահեղ ծանր վիճակում են: ԿԱՆ հեռուստաալիքի տվյալներով ՝ առնվազն մեկ մարդ է զոհվել։
Դեպքի վայր են մեկնել երկու ուղղաթիռ, 25 ռեանիմոբիլ և 65 շտապօգնության մեքենա։ Տրիբունայի փլուզումը տեղի է ունեցել հրեական Շավուոթի տոնակատարության սկսվելուց անմիջապես հետո։