Search
Close this search box.

Դատարանը ազատեց Մանախին

Հենց նոր դատարանի դահլիճից ազատ արձակվեց Արթուր Այվազյանը (Մանախը)։ Դատախազի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը Գորիսի դատարանը մերժեց։

Հիշեցնենք, Մանախը և նրա զորախումբը, որը կամավոր պաշտպանում էր Սյունիքի սահմանները և որը զինաթափված էր, մայիսի 14-ին փորձեցին փակել Գորիսից Արցախ տանող ճանապարհը, պահանջելով իշխանություններից զինել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Ոստիկանությունը բերման էր ենթարկել 8 հոգու, որոնցից մեկին՝ Արթուր Այվազյանին, ձերբակալել էին: Մյուսներին բաց են թողել:

Please enter a valid URL