Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։ Մեր աղբյուրի տվյալներով  բանակցությունները բարեհաջող են ավարտվել հայկական կողմի համար, ադրբեջանական կողմը պատրաստվում է նահանջել Սև լճի տարածքից։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ տարվող բանակցություններին ադրբեջանցիների հետ հայկական կողմից բանակցում էին ՀՀ Գլխավոր շտաբի և Առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները։

Բանակցությունները ղեկավարում էր Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և Սյունիքում  խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ շրջափակել Սև լիճը:

Վարդենիսի տարածքում նույնպես առաջխաղացում էր եղել թշնամու կողմից, սակայն որևէ տեղեկություն Գեղարքունիքի մարզի հետ կապված դեռևս չունենք:

Please enter a valid URL