ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարից հետո պատասխանել է Hraparak.am-ի հարցերին:
Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, առաջին նախագահն ասաց. «Բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին: Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ»:
Հարցին, թե չունե՞նք պետություն ու երկիր, նախագահն արձագանքեց. «Դեռ չունենք»:
Հարցին` իսկ ե՞րբ կունենանք, նա պատասխանեց. «Ճիշտ ընտրություն կատարեք, կունենանք»: