Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Սենո Երկանյանի մայրը գրում է.
Կանգնիր անիրավ աշխարհ`
Կանգնիր`հերիք է,էլ չենք դիմանում։
Այս ինչքան Հերոս տղերք տարար, հերիք չեղա՞վ։ Այս ինչքան մայրեր սևավորիր, էլ ինչքանն ես տանելու,
Կանգ առ`հերիքա, սա անտանելիա։
Քանի-քանի Սենոներ տարար, ինչի՞, ի՞նչ էին արել քեզ այս անմեղ բալեքը։
Քանի քույրեր են սենյակներում փակված թաքուն լացում, ոնց իմ Աննան, քանի՞ եղբոր ուսեր կոտրիր, քանի՞ հայր ծնկի բերիր, քանի՞ մոր սիրտ փշրիր թողիր անտեր ինձ նման։ Գիտե՞ս քանի մայր է ստիպված ապրում ինձ պես,արի` արի ինձ էլ տար, պրծնեմ այս դաժան աշխարհից, այս դավաճանությունից,անկապ շնչելուց, այս փչացած երկրից։
Ու՞մ է պետք մոր կյանքը առանց զավակ։
Ու՞մ է պետք կյանքը, ապրելը այսպես դաժան։
Աստված իմ, օգնիր, ուժ տուր, մի թող մեր սրտերը դաժանանան, դու լուծի վրեժը մեր որդիների, որ գոնե մեր որդիները հանգիստ ննջեն, որ մայրերի խղճերը հանգիստ շնչեն, դատի բոլոր դավաճաններին, զարթնացրա այդ տականքների սրտերն ու մտքերը, թող գերիների հարցը լուծեն՝ հետ բերեն։ Թուրքի խիղճն էլ զարթնացրա, Տեր իմ, թող չտանջեն մեր բալեքին, Տեր իմ օգնիր։
Տեր իմ, միակ հույսս դու ես, օգնիր աղաչում եմ։ Աստված իմ, եթե կուզես, վերցրա իմ կյանքը, ի՞նչ ուզում ես արա ինձ հետ,մենակ բոլոր գերիներին ողջ առողջ հետ բեր, խնդրում եմ։ Ես էլ սենց չեմ կարող ապրել։ Հոգնել եմ դերասանություն անելուց որ (սաղ լավա,ես լավ եմ,ես ուժեղ եմ)։ Ես չեմ ուզում ուժեղ լինեմ, ես Հերոս որդի էի բերել, Հերոս մեծացրել,որ իրա կողքին գոնե ես թույլ լինեմ։ Բայց հենց մեծացրի դու տարար։ Ինչի՞։ Ինձ էլ տար,ինձ ինչի՞ ես թողել։ Տեր իմ հետ բեր Սենոյիս,առանց իրան չեմ դիմանում, ես ամեն օր մեռնում եմ։ Հետ բեր աղաչում եմ: