Search
Close this search box.

Մահվան 16 դեպք է արձանագրվել

Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220729 դեպք, որոնցից 208100-ն` առողջացած, 4314-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1033513 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1058 է:

Please enter a valid URL