Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հեռախոսազրույցը:
«Սահմանային վերջին միջադեպի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ Պուտինը ընդգծել է 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների և մասնավորապես՝ կրակի դադարեցման ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտությունը»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։