Իշխանասարի տարածաշրջանը, որտեղ ադրբեջանցիներն առաջ են եկել, աջ կողմից կարող է վերահսկողություն իրականացնել Սիսիանի և Գորիս-Սիսիան ճանապարհի, կենտրոնով՝ ամբողջությամբ Վերիշենի, Գորիս համայնքի վրա, ձախից անմիջապես կախված է Խնածախ և մի քանի փոքր գյուղերի ենթաշրջանի վրա:
Սև լճի սահմաններում չվերահսկվող տարածք չպետք է լինի, որովհետև Սև լիճը 2667 մ բարձրության վրա է (ես երկու անգամ եղել եմ այդ լճում), իսկ կողքի բարձունքները մոտ 3000 մետր են և ռազմավարական նշանակություն ունենալով՝ պետք է միայն ու միայն վերահսկողության տակ լինեն։
Դա անհատների գործը չէ, այլ պետական համակարգի՝ Կառավարության, Ազգային ժողովի, Բանակի, Ազգային անվտանգության ծառայության, որպեսզի այնտեղ ռեալ, վստահ պաշտպանություն իրականացնեն: