Search
Close this search box.

«Ազգային անվտանգության սպառնալիք է. Սյունիքում խմելու ջրից թունավորումները պատահական չեն». բնապահպան Վահագ Վարագյան

Բնապահպան Վահագ Վարագյանը գրում է.
2020-ի ծանր պատերազմից ու կապիտուլացիայից հետո՝ բազմիցս խոսել ենք տարածքային կորուստների հետևանքով՝ ՀՀ բնակչության առաջ ծառացած անվտանգության խնդիրների մասին։
Նախկինում բազմիցս ասել եմ, որ ջրային համակարգի վերահսկողության կորուստը հավասարազոր է ողջ Սյունիքը զիջելուն, ինչը հետևողականորեն արվում է՝ դավաճանների ձեռքով՝ առանց մի կրակոցի։ Այսօր վտանգված է Հայաստանի դարպասը պաշտպանող սյունեցու կյանքը։
Սյունիքում հայ զինվորների՝ խմելու ջրից մասսայական թունավորման դեպքերը, վստահ եմ՝ պատահական չեն, և սա ազգային անվտանգության սպառնալիք է։
Սրա մասին խոսել եմ դեռևս հունվարին, բայց ոչինչ չհասցրինք անել. դավաճանները հանձնեցին։

Please enter a valid URL