Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից:
Ըստ հրապարակված օրակարգի՝ խորհրդարանում նիստեր են նախատեսված մայիսի 17-20-ը:
Մայիսի 20-ի լիագումար նիստում նախատեսված են դեբատներ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների վերաբերյալ:
Նույն օրվա օրակարգում է ռազմագերիների հարցը:
Առաջարկված է բանաձև, նախատեսվում է քվեարկություն: