yugsn.ru-ն գրում է, որ ադրբեջանա-հայկական սահմանին մայիսի 12-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպը, տարաձայնություններ է առաջացրել Հայաստանի զինվորականների և քաղաքական գործիչների շրջանում: Ինչպես հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի կողմից հանրապետության Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանին ոտնձգություններ չեն եղել: ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանը հստակեցնելու» նպատակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքում:
Ռազմական-քաղաքական փորձագետ Յան Գագինը ներկայացրել է 159, 160 և 161 սահմանային հենակետերի իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը: Նա կարծում է, որ Կովկասում ռուսների «գործընկերներ»-ը հերթական անգամ փորձել են վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը:
«Առավոտ կանուխ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվել են դեպի Սև լճի տարածքում տեղակայված դիրքերը: Այնտեղ ռուս սահմանապահներ չկան, պաշտպանությունը իրականացնում են Հայաստանի ՊՆ մարտիկները: Դաշտային հրամանատարները հայտնել են, որ նկատում են հակառակորդի կենդանի ուժի կուտակում և առաջխաղացում դեպի պետական սահման, և կրակ բացելու թույլտվություն են խնդրել: Զինվորական ղեկավարությունն ասել է, որ ամեն ինչ կարգին է և արգելել է կրակել: Ադրբեջանցիները ներթափանցել են Հայաստանի տարածք, սկսել են խրամատներ փորել ու բանակային վրաններ տեղադրել: Հայկական հենակետերը հայտնվել են շրջապատման մեջ: Կապի միջոցով այդ մասին տեղեկատվությունը փոխանցվել է ռուս զինվորականներին, որոնք անմիջապես հասել են շփման գոտի: Ադրբեջանցիները մերժել են Հայաստանի տարածքը լքելու առաջարկը: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցներում հայտնվել են կեղծ լուրեր առ այն, որ ռուսները ոչինչ չեն անում, հայերը անպաշտպան են, պետք է իսկական դաշնակիցներ կանչել: Այսինքն ես ուզում եմ ասել, որ պլանավորված սադրանք է եղել», — պատմել է փորձագետ