Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի պաշտոնները ինչի համար են, ով կարող է բացատրել, էդ զորքի հրամանատարը ինչու ինքնուրույն տեղում որոշում չի կայացրել եւ ոչնչացրել սահմանն հատող թշնամուն: Էս ինչ նյութով եք պատել ձեզ, որ դիմադրողականության, արժանապատվության, Հայոց բանակի սպա լինելու հպարտության մի պտղունց չի մնացել ձեր մեջ:
Բացի խոսելուց (հիմա էլ բոլորդ ապագայի մասնագետ դարձած ինչ որ տեքստեր եք ասում), ինչ եք արել սահմաններում, 6 ամիս է անցել էդ թուղթը ստորագրելուց, ինչ եք արել, ինչ: Վաղը նման վիճակներ է լինելու սահմանի տարբեր հատվածներում, սրա մասին գոնե մտածել եք, թե ձեզ թվում սահմանները մեր փոխարեն ռուսներն են պահելու:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից