Search
Close this search box.

Ադրբեջանում` Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանում` Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա: Այս մասին, «Սպուտնիկ Ադրբեջանի» փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

Նշվում է, որ Ադրբեջանի Գետաբեկի շրջանի բնակիչներ Կամրան Նամազովը և Սադամ Նասիբովը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պայթել են ականի վրա:

Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Նամազովի վիճակը գնահատվում է միջին ծանր:

Please enter a valid URL