Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աշխարհում չպետք է կենդանի շունչ մնա». ով է Կազանում ահաբեկչություն կատարած 19-ամյա երիտասարդը

Կազանի թիվ 175 դպրոցում ահաբեկչության համար ձերբակալված 19-ամյա Իլնազ Գալյավիևը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վրա մահապարտ ահաբեկիչների հարձակման օրը:

Ինչպես պատմել են Գալյավիևի ծանոթները, նա բազմիցս ուշադրություն է դարձրել այդ փաստի վրա: «Ես՝ որպես Աստված, ուզում եմ, որ բոլորն իրենց որպես իմ ստրուկներ ճանաչեն։ Դուք պետք է անեք բացարձակապես ամենը, ինչ ես ուզեմ։ Աշխարհում չպետք է կենդանի շունչ մնա, դա տիեզերքի սխալն է»,- ասված է նրա առաջին հաղորդագրության մեջ՝ տեղադրված Telegram-ալիքում:

Կրակ բացողի մյուս հաղորդագրություններում ասված է. «Ես աշխարհ եմ եկել մարդու կերպարանքով՝ ձեզնից ազատվելու համար»։

Իլնազ Գալյավիևն ավագ եղբոր և ծնողների հետ է ապրել։

Հիշեցնենք, որ Կազանում 12 մարդ է զոհվել ուսումնական հաստատությունում հրաձգության ժամանակ:

Please enter a valid URL