Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին տասնյակից ավելի որոշումներ կայացրեց, որոնք պայմանավորված են Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ, որով դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համանասնական ընտրակարգը:
Մասնավորապես, որոշումներից մեկով սահմանվեց, որ քվեաթերթիկը չի ունենալու գետեւի հատված, այսինքն չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու, որեւէ նշում չի արվելու:
Ընտրողը ընտրելու է եղած քվեաթերթիկներից մեկը, եւ այն դնելու է ծրարի մեջ:
Որոշվեց նաեւ, որ կուսակցություններն ու դաշիքները այլեւս չեն ներկայացնելու տարածքային ցուցակներ:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցը, որում ներառված է 113 գործառույթ, որոնք վերաբերում են ընտրական գործընթացի քայլերին ու ժամկետներին:
Նրա խոսքով, ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչեւ մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշիքնները իրենփ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչեւ մայիսի 31-ը:
Ընտրողների ցուցակները ընտական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին:
Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչեւ հունիսի 18-ը՝ 24.00-ն:
Կուսակցություններ եւ դաշիքնների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 10-ը, ժամը 18.00-ն:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 13-ին: