Մինչ Հայաստանում սկսվում են նախընտրական գործընթացները, Մերձավոր Արևելքում կրկին լուրջ հակասություն է հասունանում Իսրայելի և Պաղեստինի միջև (որին աջակցում են արևելքի գրեթե բոլոր մուսուլմանական երկրները):
Եվ այսպես, հենց հիմա Իսրայելը ինտենսիվ գնդակոծությանն է ենթարկվում պաղեստինյան զինված խմբավորումների կողմից (Ալ Քուդսի բրիգադ, Համաս և շիական Հեզբոլլահ) ։ Իսրայելը, չնայած «համաշխարհային հանրության» բոլոր
աղաղակներին, շատ կոշտ է արձագանքում, ըստ որոշ տվյալների, առնվազն 20 խաղաղ արաբ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա:
Գիշերը Իսրայելի տարածք 200 հրթիռ է արձակվել, ի պատասխան իսրայելցիները ոչնչացրել են պաղեստինյան 140 օբյեկտներ:
Ամեն ինչ սկսվեց պաղեստինցի մուսուլմանների աճող հարձակումներից իսրաելական զինվորականների վրա, որից հետո իսրաելցիներն իրականացրեցին հատուկ գործողություն Ալ-Աքսա մզկիթում (ի դեպ, սա աշխարհի մուսուլմանների խորհրդանիշն է):
Իսրայելի իշխանության համար կարևոր է վերականգնել վերահսկողությունը Տաճարների ամբողջ լեռան վրա, որտեղ գտնվում է Ալ-Աքսան (Երուսաղեմ) : Նպատակը Սողոմոնի տաճարի կառուցումն է:
Ալ-Աքսան այս պարագայում ոչ թե պարզապես կռվախնձոր է, այլ մուսուլմանների դիմադրության խորհրդանիշ: Եթե դիտարկենք հրեաների և արաբների միջև վերջին «Դարի գործարքը», որը ժամանակին առաջարկել էր Դոնալդ Թրամփը, ապա դրա հիմքում ընկած էր
Երուսաղեմի Տաճարների լեռից Ալ-Աքսայի տեղափոխումը/լիկվիդացիան: Նույնն առաջարկվում էր նաև Յասեր Արաֆաթին:
Առաջարկը հնչել է բազմիցս. պարզապես փոփոխվեց ձևը այս կամ այլ կերպ: Բնականաբար, այս իրավիճակում կսկսվի համընդհանուր մուսուլմանական մասշտաբի սկանդալ: Եթե հարցը միայն Պաղեստինին վերաբերեր, գործարքը վաղուց կնքված կլիներ, և Տաճարների լեռան հետ կապված խնդիրը լուծված կլիներ: Բայց իսրաելցիները զգուշանում են ո՛չ թե Պաղեստինի արաբներից, այլ համընդհանուր
մուսուլմանական պայթյունից. դրա հետ պետք է հաշվի նստել: Այդ պատճառով, գործարքը, որի առանցքային կետը Տաճարի լեռն է, փորձ է արվում օրինականացնել ուժով, ընդ որում՝ երկու կողմերից: Այս համատեքստում ինչպե՞ս է պաղեստինյան արաբների վրա ճնշում գործադրվում: Պաղեստինի բնակչության վրա ճնշում են գործադրում՝ համաձայնելու այս
գործարքին: Սովից մահացությունները, մարդասիրական օգնությունը, ծայրահեղականներին աջակցելու մեղադրանքները պաղեստինցիների վրա ճնշման մեթոդներ են:
Միևնույն ժամանակ, թե՛ Համասը, թե՛ Հեզբոլլահը և Իսլամական ջիհադը և այլ ծայրահեղական խմբավորումները գլոբալ առումով գործում են իրենց շահերից ելնելով:
Դրանք իսկապես ստեղծում են հավերժական լարվածության օջախ, որն իրենց թույլ է տալիս ո՛չ միայն Իսրայելի քաղաքացիական բնակչությանը պատահական հրթիռակոծությունից մահվան վախի տակ պահել, այլ նաև փաստացի իրավիճակի պատանդ են դարձնում տարածաշրջանի աշխարհաքաղաքական ձևաչափերը:
Այսօրվա երեք երեխաների մահը Իսրայելի տարածքում հրթիռի արձակման վայրում ևս մեկ անգամ հաստատում է՝ հակամարտությունը սրվում է: Անընդհատ ծխացող կետի պահպանման տեսանկյունից այս խմբավորումները օգտակար են: Իսրայելը կարող է հաշվետվություն ներկայացնել առ այն, որ Համասը արձակել է 300 հրթիռ, որի արդյունքում վիրավորվել է 1-2 մարդ, և ի պատասխան ճշգրիտ հարվածներ հասցնել, որոնց հետևանքով անշուշտ զոհեր կլինեն [սովորաբար քաղաքացիական անձինք և երեխաներ]:
Եվ այս ֆոնի վրա Տաճարի լեռան վրա տեղի է ունենում իսրայելական գերիշխանության համակարգված օրինականացում. Համաշխարհային հանրության մոտ, պաշտպանվող Իսրայելը ավելի շատ իրավունքներ և արտոնություններ է ստանում, քանի որ նա ագրեսիայի զոհ է (փաստացի երբևէ այլ կերպ պատահե՞լ է):
Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ և՛ արաբները, և՛ իսրայելցիները թքած ունեն համաշխարհային հանրության վրա և խնդիրները լուծում են ուժով, ընդ որում արդեն երկար տարիներ:
Հիմա հարց՝ հումանիզմի և հանդուրժողականության հայ երկրպագուներին. Գուցե ժամանա՞կն է դադարեցնել թուրքերի ոտքերը համբուրելու փորձը, այլ պարզապես նայել և տեսնել, թե ինչ է կատարվում Իսրայելի և Պաղեստինի շուրջ և
եզրակացություններ անել:
Արման Աբովյան