ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 68-ամյա Ալլա Պուգաչովան և հաղորդավար, 41-ամյա Մաքսիմ Գալկինը պսակադրվել են եկեղեցում : «Մեզ մոտ լուսավոր իրադարձություն է: Մենք պսակադրվել ենք»,- Instagram-ի իր էջում գրել է Գալկինը:
Պսակադրության վկաները եղել են նրանց երեխաները՝ Գարին և Ելիզավետան:
Հիշեցնենք, որ Գալկինն ու Պուգաչովան սկսել էին հանդիպել 2001 թվականից, իսկ 2011 թվականին ամուսնացել էին: 2013 թվականին նրանք սուրոգատ մորից երկվորյակ են ունեցել:
https://www.instagram.com/p/BboLMHhAC7f/